շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Հնարավոր է համաձայնության գալ ՄԱԳԱՏԷ-ի հետ. Իրանի ԱԳՆ

Հնարավոր է համաձայնության գալ ՄԱԳԱՏԷ-ի հետ. Իրանի ԱԳՆ

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնության գալը հնարավոր է», գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլայանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը, գրել է. «Թեհրանում Ռաֆայել Գրոսսիի հետ մտերմիկ, անկեղծ և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել»:

Իրանի արտգործնախարարը հավելել է. «Մենք լավ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք համագործակցությունը շարունակելու համար, սակայն տեքստումա ռկա մի քանի բառերի շուրջ դեռևս աշխատանք կա տանելու»:

Նշելով, որ հնարավոր է ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնության հասնել, Աբդոլլահյանն, ընդգծել է. «Տեխնիկական հարցերը քաղաքականացնելը ոչ առուցողական է»։

Երեքշաբթի օրը Թեհրանում Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ Ամիր Աբդուլլահիանը շեշտել է ԻԻՀ լուրջ կամքը՝ երաշխիքային համաձայնագրի շրջանակներում կառուցողական համագործակցություն ունենալու ՄԱԳԱՏԷ-ի հետ: Նա ընդգծել է գործակալության տեխնիկական, մասնագիտական ​​և անաչառ աշխատանքի կարևորությունը և արտաքին քաղաքական ճնշումներն անտեսելու անհրաժեշտությունը:

 

  • Կիսվել: