կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հասանովը և Միրզոևը ստուգել են բանակի մարտական ​​պատրաստվածությունը Հայաստանի հետ սահմանին

Հասանովը և Միրզոևը ստուգել են բանակի մարտական ​​պատրաստվածությունը Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ՊՆ փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը ստուգել են ԶՈւ ստորաբաժանումների մարտական ​​պատրաստությունը Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական ​​հերթապահություն և շարունակական ծառայություն է իրականացվել առօրյայի կանոններին համապատասխան։

Հանդիպելով մարտական ​​հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ՝ Հասանովը բարձր է գնահատել զինծառայողների մարտական ​​և հոգեբանական պատրաստվածությունը։

Հասանովը համապատասխան անձանց առջև դրել է կոնկրետ խնդիրներ՝ ծառայողական ու մարտական ​​գործողություններն ավելի լավ կազմակերպելու և զգոնությունը բարձրացնելու համար։

  • Կիսվել: