չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարվել է մրցույթ. ՊԳԿԿ

Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարվել է մրցույթ. ՊԳԿԿ

Հաշվի առնելով լրատվամիջոցների հետաքրքրվածությունը Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ Պետական գույքի  կառավարման կոմիտեն հայտարարել է մրցույթ՝ նշված գույքը վարձակալության հանձնելու նպատակով։

Ամսական վարձավճարի նվազագույն չափը 10,300,000 դրամ է։ Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։

Մրցույթի հաղթող է ճանաչվելու լավագույն պայմաններ առաջարկած և ըստ սահմանված կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվելու է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի օգոստոսի 20-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի մայիսի 23-ին որոշում կայացրեց Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող շենքն ու հողամասը մրցութային եղանակով վարձակալության հանձնելու վերաբերյալ։

  • Կիսվել: