կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հանդիպել են Ադրբեջանի ՊՆ առաջին տեղակալն ու ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալը

Հանդիպել են Ադրբեջանի ՊՆ առաջին տեղակալն ու ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալը

Հուլիսի 2-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի հետ:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա վիճակը գտնվում է բարձր մակարդակի վրա։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը կշարունակի փոխշահավետ լինել, և արդյունավետ հանդիպումները շարունակական կլինեն:

  • Կիսվել: