ՀԱՄԱՍ-ից պնդում են՝ Դոհայում բանակցությունները ոչ մի առաջընթաց չեն գրանցել
Դոհայում բանակցությունների արդյունքները չեն համապատասխանում հուլիսի 2-ի պայմանավորվածություններին, բանակցությունները ոչ մի առաջընթաց չեն գրանցել, և Իսրայելը շարունակում է պնդել իր դիրքորոշումը։ Այս մասին Ալ-Ջազիրա-ին ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ:
Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի հետ համաձայն չէ շարժումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը, Եգիպտոսն ու Քաթարը հայտարարել էին, որ բանակցությունների հերթական փուլը եղել է կառուցողական, լուրջ և անցել է դրական մթնոլորտում։