երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքը շարունակվում է. Կայա Կալաս

Հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքը շարունակվում է. Կայա Կալաս

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքում դեռևս մնում են չլուծված հարցեր։ Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

Նա, մասնավորապես, նծել է. «Այսօր մենք ակնկալում ենք համաձայնության հասնել 250 անձանց և կազմակերպությունների ցուցակագրման շուրջ, և միաժամանակ աշխատում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթի ուղղությամբ, որի վերաբերյալ դեռևս համաձայնություն չունենք։

Սա մինչ այժմ մեր իրականացրած ամենամեծ թվով ընդգրկումներն են պատժամիջոցների ցուցակներում։ Դա նաև արձագանք է վերջին շրջանում Ռուսաստանի կողմից քաղաքացիական բնակչության դեմ իրականացված հարձակումներին»:

  • Կիսվել: