«ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի օկուպացրած շրջաններում ընտրության անցկացման համար». Կալաս
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո հայտարարել է ՛՛Ուկրաինայի օկուպացված շրջաններում քվեարկության անցկացման պատասխանատուների դեմ պատժամիջոցների մասին՛՛:
՛՛Ոչ այնտեղ անցկացված ընտրությունները, ոչ էլ դրանց արդյունքները երբեք չեն ճանաչվի՛՛,֊նշել է նա
ԵՄ-ն նաև սկզբունքային պահանջներ է ներկայացրել ՌԴ Պետդումայի ընտրության անցկացման վերաբերյալ: Անկախ վերլուծաբանների և դիտորդների տվյալներով՝ վարչական և իրավական գործիքները լայնորեն օգտագործվել են չեզոքացնելու բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվել Ուկրաինայում պատերազմին, իսկ բնակչության մուտքն անկախ տեղեկատվություն զգալիորեն սահմանափակվել:



