երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ղրիմի Ջանկոյի շրջանի զինամթերքի պահեստին ԱԹՍ-ներ են հարվածել. մերձակա գյուղերը տարհանվում են

Ղրիմի Ջանկոյի շրջանի զինամթերքի պահեստին ԱԹՍ-ներ են հարվածել. մերձակա գյուղերը տարհանվում են

Ղրիմի Ջանկոյի շրջանի զինամթերքի պահեստին անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո մի քանի գյուղերի բնակիչների տարհանում են ժամանակավոր օթևաններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Որոշում է կայացվել Ջանկոյի շրջանում արտակարգ պատահարի վայրից 5 կմ շառավղով մերձակա գյուղերի բնակչությանը ժամանակավոր տեղավորման կենտրոններ տարհանելու մասին», - գրել է Ակսյոնովն իր Telegram ալիքում։

Տարածաշրջանի ղեկավարը նաև հավելել է, որ ըստ նախնական տեղեկատվության՝ տուժածներ չկան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: