երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գերմանիայի կանցլերի թեկնածու. Լուկաշենկոյին չափազանց լուրջ հետեւանքներ են սպառնում

Գերմանիայի կանցլերի թեկնածու. Լուկաշենկոյին չափազանց լուրջ հետեւանքներ են սպառնում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չափազանց լուրջ հետեւանքներ են սպասվում լեհ-բելառուսական սահմանին տիրող դրամատիկ իրավիճակի կապակցությամբ, զգուշացրել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցը։

Նրա խոսքով` այժմ Եվրամիությունն ինտենսիվորեն ԵՄ-ի միասնական պատասխան է նախապատրաստում Լուկաշենկոյի գործողություններին, ում դեմ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները:
 
Նրա խոսքով` Մինսկի իշխանություններն արգելափակում են մարդասիրական օգնության առաքումը միգրանտներին եւ«մարդատյաց խաղ» են խաղում, ասել է Շոլցը։ «Սա պետք է եւ կունենա հետեւանքներ»,- շեշտել է գերմանացի քաղաքական գործիչը՝ հավելելով, որ պետք է անել ամեն ինչ՝ բարելավելու համար այն իրավիճակը, որում հայտնվել են տուժածները։ ԵՄ-ն հաստատապես կանգնած է Լեհաստանի կողքին, ասել է Շոլցը։

  • Կիսվել: