ՆԱՏՕ-ն ՌԴ-ի և Բելառուսի սահմանների մոտ կտեղակայի 60 հազար զինծառայողից բաղկացած երեք դիվիզիա. աղբյուր
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ կտեղակայի 60 հազար զինծառայողից բաղկացած երեք դիվիզիա: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Ըստ աղբյուրի՝ դրանք կտեղակայվեն Լատվիայի և Էստոնիայի տարածքում։ Խաղաղ ժամանակ այնտեղ կգործի միայն հրամանատարական «կմախքային» կառուցվածք, սակայն այն համալրված կլինի հրետանու, բժշկական ծառայության և ՀՕՊ-ի բոլոր անհրաժեշտ մասնագետներով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագորեն այնտեղ զորքեր տեղակայել։


