երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գերմանիայի երկաթուղային տրանսպորտի մեքենավարների արհմիությունը նոր գործադուլի է պատրաստվում

Գերմանիայի երկաթուղային տրանսպորտի մեքենավարների արհմիությունը նոր գործադուլի է պատրաստվում

Գերմանիայի երկաթուղային տրանսպորտի մեքենավարների արհմիությունը՝ GDL-ն, հայտարարել է նոր վեցօրյա գործադուլի մասին, տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է՝ այն կսկսվի լույս հունվարի 24-ի գիշերը և կտևի մինչև հունվարի 29-ի երեկո։ Բեռնատար գնացքների մեքենավարները գործադուլը կսկսեն ավելի վաղ՝ հունվարի 23-ին։

GDL արհմիությունը հայտարարել է, որ Deutsche Bahn ազգային երկաթուղային ընկերության հետ սակագնի վերաբերյալ բանակցություններն այս պահին դադարեցված են, քանի որ ձախողվել են այն պատճառով, որ երկաթուղային ընկերությունը չի համաձայնել մեքենավարների աշխատանքային շաբաթը ներկայիս 38-ից կրճատել մինչև 35 ժամի՝ պահպանելով լրիվ աշխատավարձը։

Հունվարի 19-ին Deutsche Bahn-ը ներկայացրել է իր նոր փոխզիջումային առաջարկը, որը ներառում է 2026 թվականից աշխատաժամանակը շաբաթը մինչև 37 ժամ կրճատելու հնարավորությունը՝ պահպանելով աշխատավարձը։ Որպես այլընտրանք՝ մեքենավարները կարող են ակնկալել աշխատավարձի զգալի բարձրացում:

Նշենք, որ մեքենավարների նախորդ գործադուլը տեղի է ունեցել հունվարի 10-ից 12-ը։ Գործադուլի ժամանակ Deutsche Bahn ընկերությունը սահմանել էր արտակարգ չվացուցակ՝ չեղարկելով հեռընթաց գնացքների երթևեկության շուրջ 80 տոկոսըև տարածաշրջանային ու մերձքաղաքային գնացքների երթևեկության զգալի մասը։

  • Կիսվել: