Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41,2 հազարը
Իսրայելապաղեստինյան պատերազմի մեկնարկից ի վեր Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41,2 հազարը, հայտնել է պաղեստինյան Առողջապահության նախարարությունը, տեղեկացում է ՏԱՍՍ-ը։
«Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 41 206-ի, ևս 95 337 մարդ տուժել է», - ասված է գերատեսչության ամփոփագրում:
Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ մեկ օրում Գազայի տարբեր շրջաններում իսրայելական հարվածների և ռմբակոծությունների հետևանքով 24 պաղեստինցի զոհվել է, 57-ը՝ վիրավորվել: