ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
«G20» գագաթնաժողովի մասնակիցներն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հռչակագիր են ընդունել

«G20» գագաթնաժողովի մասնակիցներն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հռչակագիր են ընդունել

Հարավային Աֆրիկայում կայացած՝ G20-ի ղեկավարության գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել, որտեղ նշվում է Ուկրաինայի իրավիճակի կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հռչակագրում Ուկրաինայի իրավիճակն այլ հակամարտությունների շարքում հիշատակվում է որպես կայուն խաղաղ կարգավորման կարիք ունեցող։

Նշենք, որ Վաշինգտոնի կողմից ներկայացված նախագծի մանրամասների համաձայն՝ 28 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է, որ Ուկրաինան հրաժարվի մի շարք արևելյան շրջաններից՝ ԱՄՆ անվտանգության երաշխիքների դիմաց, կրճատի զինված ուժերի թիվը և մի քանի տարով հետաձգի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։

  • Կիսվել: