հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին

Ֆրանսիան սկսել է աշխատել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հետաքննող հատուկ տրիբունալի ստեղծման ուղղությամբ՝ եվրոպացի գործընկերների, ինչպես նաև ուկրաինական գործընկերների հետ միասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:  

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռուսական հանցագործությունների համար հատուկ տրիբունալ ստեղծելու առաջարկին, մենք սկսել ենք աշխատել մեր եվրոպացի և ուկրաինացի գործընկերների հետ»,- ասել է նա։

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Փարիզն աջակցում է նաև Ուկրաինայի արդարադատության մարմինների և Հաագայի միջազգային քրեական դատարանի հետաքննություններին, որոնք ուղղված են պատասխանատվության ենթարկելու այդ հանցագործությունների մեղավորներին։

Հոկտեմբերի 13-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հավանություն է տվել բանաձեւին, որում Ռուսաստանի Դաշնության քաղաքական կուսակցությունները մեղադրվում են «ահաբեկչությանը մեղսակցության մեջ»։

Փաստաթղթում առաջարկվում էր նաև ստեղծել հատուկ միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հետաքննելու, ինչպես նաև Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու և դրա վերականգնումը ֆինանսավորելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. ՛՛Ռուսաստանի դեմ տրիբունալներ ստեղծելու Արեւմուտքի փորձերը լեգիտիմություն չեն ունենա՛՛:

 

  • Կիսվել: