Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական նավահանգիստներում 5 չորաբեռնանավ խոցելու մասին
Ռուսաստանի զինվորականները Նիկոլաևի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի զինված ուժերին ապրանքներ մատակարարող 4 չորաբեռնանավի, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հաղորդվում է՝ ևս 1 չորաբեռնանավ էլ հարձակման է ենթարկվել Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստում։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, որ Օդեսայում օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքով խոցվել են ուկրաինական բանակի համար նախատեսված վառելիքի պահեստարաններ։



