շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ֆրանսիան հանդես է գալիս Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին. Le Monde

Ֆրանսիան հանդես է գալիս Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին. Le Monde

Ֆրանսիան, որը նախկինում բացառում էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հնարավորությունը, այժմ աջակցում է այդ սցենարին՝ հույս ունենալով այդ կերպ հեշտացնել Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները: Այդ մասին հայտնել է Le Monde թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Փարիզն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը համարում է Կիևի անվտանգության երաշխիք։ Ֆրանսիան կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին կարող է Ռուսաստանին հետ պահել գործողություն իրականացնելուց կամ էլ, հակամարտության ավարտից հետո կկանխի «ցանկացած նոր ագրեսիա»:

Միաժամանակ պարբերականը հավելել է, որ Ֆրանսիան հակամարտության ֆոնին թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին, դա հնարավոր է միայն պատերազմի ավարտից հետո։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էր հայտարարել, որ հակամարտության ժամանակ Ուկրաինայի մուտքն այդ կազմակերպություն անհնար է, դա հասկանում են դաշինքի երկրները և Կիևը։

  • Կիսվել: