շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆինլանդիան դեռևս չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը. Օրպո

Ֆինլանդիան դեռևս չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը. Օրպո

Ֆինլանդիան դեռևս չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը։ Այս մասին ասել է Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Պետերի Օրպոն, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հասկանում ենք, որ արևելյան սահմանի հետևում կան մարդիկ, որոնց նպատակն է ապօրինի մուտք գործել Ֆինլանդիա: Պարզ է, որ մենք չենք կարող վերանայել սահմանը փակելու մեր որոշումը»:

Բացի այդ՝ Օրպոն նաև նշել է, որ անհրաժեշտ է միջոցներ նախապատրաստել՝ կանխելու մարդկանց ապօրինի տեղաշարժը սահմանի փակ լինելու պայմաններում:

Նշենք, որ Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը կայացրել էր անցած տարվա նոյեմբերի վերջին։ Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ նման որոշում են կայացնում փախստականների հոսքը կանխելու նպատակով։ Նրանք Ռուսաստանի մեղադրել էին փախստականներին դեպի Ֆինլանդիա ուղղորդելու մեջ։ Ռուսաստանը հերքել էր Ֆինլանդիայի մեղադրանքները։

  • Կիսվել: