շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եյսկում Սու-34-ի կործանման հետևանքով կան զոհեր ու հոսպիտալացվածներ

Եյսկում Սու-34-ի կործանման հետևանքով կան զոհեր ու հոսպիտալացվածներ

Եյսկում Սու-34-ի կործանման հետևանքով 2 զոհ, 15 հոսպիտալացված կա: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ ՌԴ Եյսկ քաղաքում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Կործանված ինքնաթիռի օդաչուները ինքնանետվել են։

«Հոկտեմբերի 17-ին Հարավային ռազմական շրջանից ուսումավարժական թռիչք իրականացնող Սու-34 ինքնաթիռը բարձրություն հավաքելիս կործանվել է»,-հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։

Եյսկ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի բակում, ինքնաթիռի վառելիքի բռնկումից հրդեհ է առաջացել։

 

  • Կիսվել: