Եվս մեկ կմ սահմանի համաձայնեցում Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև
Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում պետական սահմանի ընդհանուր հատվածի ևս 1,11 կմ են համաձայնեցրել, հայտնումեն Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հանդիպման շրջանակում կողմերը, մնացած տարածքներում համատեղ դաշտային հետազոտություններ կատարելով, ղրղզատաջիկական պետական սահմանի 1,11 կմ են համաձայնեցրել»։
Երկու երկրների կառավարական պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունեցել «2024 թվականի փետրվարի 11-ից 18-ը Տաջիկստանի Հանրապետության Սողդի շրջանի Բուստոն քաղաքում»։
«Հանդիպումից հետո ստորագրվել է համապատասխան արձանագրություն»,- նշվում է հաղորդման մեջ։