երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Էվերեստի սառցադաշտերի հալվելն արագացել է գլոբալ տաքացման պատճառով

Էվերեստի սառցադաշտերի հալվելն արագացել է գլոբալ տաքացման պատճառով

Կլիմայի փոփոխությունն Էվերեստի սառցադաշտերի հալման ինտենսիվության աճի պատճառ է դարձել։

Գիտնականներն ուշադրություն են հրավիրել Հարավային Կոլի սառցադաշտի հալման հետ կապված տագնապալի իրավիճակի վրա, որը գտնվում է լեռան ամենագագաթին։
 
Հարավային թամբ սառցադաշտի վրա օդերեւութաբանական կայան էր տեղակայվել, բացի այդ գիտնականները տասը մետրանոց սառցե միջուկ էին դուրս հանել՝ սառցե կառուցվածքի երկարաժամկետ փոփոխություններն ուսումնասիրելու համար: Ինչպես եւ սպասվում էր, վերջին երկու տասնամյակի ընթացքում սառցադաշտը մեծապես տուժել է մարդածին ազդեցության պատճառով:
 
«Անցյալ դարի իննսունականների կեսերից ի վեր սառցադաշտը բարակել է ավելի քան հիսուն մետրով: Վերլուծությունը ցույց է տվել, որ սառցադաշտը տասն անգամ ավելի արագ է հալվում, քան ձեւավորում է նոր սառույցը։ Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում Հարավային թամբն այնքան սառույց է կորցրել, որքան կարող էր կուտակվել միայն 4000 թվականին: Իրավիճակն ամենալուրջ մտահոգություններն է առաջացնում»,- նշել են հետազոտողները։
 
Էվերեստի վրա սառցադաշտի արագ հալման հիմնական պատճառը տաք օդային զանգվածների ազդեցությունն է, սակայն կան նաեւ այլ գործոններ, որոնք կապված են գլոբալ տաքացման հետ: Էվերեստի հենց գագաթին սառցադաշտի հալվելը զգալիորեն կբարդացնի մոլորակի ամենաբարձր լեռը բարձրանալը, ասում են փորձագետները՝ հավելելով, որ գագաթի տարածքում սառույցի կորստի պատճառով սկսել են տարիներ առաջ զոհված բազմաթիվ ալպինիստների դիեր հայտնաբերվել:

  • Կիսվել: