Եթե մենք հիմա զորքերը հանենք Սիրիայից, ահաբեկչական կազմակերպությունները կգան և կմնան. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման հարցին և նշել, որ Սիրիան ասում է, որ Թուրքիան պիտի դուրս բերի իր զինուժը Սիրիայից, գրում է ermenihaber.am-ը:
«Այս պահին զորքը չենք հանի, որովհետև հենց հանենք, ահաբեկչական կազմակերպությունները կգան»։
Չավուշօղլուն նաև նշել է․ «Մեր այստեղ գտնվելով (ի նկատի ունի Սիրիայի տարածքը) մենք կանխարգելում ենք ոչ միայն Սիրիայի ահաբեկչական միջանցքը, այլ նաև երաշխավորում Սիրիայի սահմանները և տարածքային ամբողջականությունը:Հիմնական սպառնալիքը Սիրիայի հյուսի-արևելքում է՝ որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդի պաշտպանության ուժերը» (ԺՊՈւ-YPG)»։
«Եթե մենք հիմա հետ քաշվենք ահաբեկչական կազմակերպությունները կգան և կմնան։ Այդ երևույթին Թուրքիան լրացուցիչ ներգաղթի ճնշում է անվանում։ Այսինքն տարհանումն առանց համաձայնության նշանակում է կոնֆլիկտ։ Կոնֆլիկտն էլ նշանակում է միգրացիոն բեռ»,-հայտարարել է Չավուշօղլուն։