40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Թուրքիայում՝ Քըրըքքալե-Սամսուն մայրուղու վրա, մարդատար ավտոբուս է շրջվել, հայտնում է թուրքական Cumhuriyet թերթը։ 42 ուղևորներից 40-ը տուժել են:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել գիշերը։ Վարորդն անհայտ պատճառներով կորցրել է կառավարումը, ինչից հետո ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել։ Նախնական տեղեկություններով՝ տուժածների թվում այլ երկրների քաղաքացիներ չկան։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադներ, ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։ Տուժածները տեղափոխվել են Քըրըքքալե նահանգի հիվանդանոցներ, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Ոստիկանությունը հետաքննում է վթարի պատճառները։



