հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանը կտրուկ ավելացրել է նավթի արտահանումը դեպի Սիրիա

Ռուսաստանը կտրուկ ավելացրել է նավթի արտահանումը դեպի Սիրիա

Ռուսաստանը 75%-ով ավելացրել է նավթի արտահանումը դեպի Սիրիա և դարձել է երկրի հիմնական մատակարարը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ մատակարարումներն աճել են մինչև օրական մոտ 60 հազար բարել, և Ռուսաստանը փաստացի զբաղեցրել է Իրանի տեղը, որը դադարեցրել էր արտահանումը Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո։

Ռուսական նավթը Սիրիայի համար ավելի էժան է, քան Brent տեսակը, ինչը օգնում է լրացնել վառելիքի պակասը։

 

  • Կիսվել: