երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է, պետք է սթափվենք, մինչդեռ ՄԱԿ ԱԽ-ն ավելի ու ավելի է վերածվում կենդանի դիակի. Միշել

Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է, պետք է սթափվենք, մինչդեռ ՄԱԿ ԱԽ-ն ավելի ու ավելի է վերածվում կենդանի դիակի. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում, խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «անգործունակության» համար՝ հատկապես աշխարհաքաղաքական նոր միջավայրում: 

Միշելը, մասնավորապես, նշել է. «Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է: Մենք շտապ պետք է սթափվենք: Մեր ընդհանուր կանոնները պետք է հարգվեն: Դա անելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ազատի իրեն վետոյի իրավունքից: Անվտանգության խորհուրդը ներկայացուցչական չէ: Այն բավականաչափ լեգիտիմ չէ: Անվտանգության խորհուրդն ավելի ու ավելի է վերածվում կենդանի դիակի»։

Բացի այդ, ըստ Միշելի, «Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի և ավելի ներառական դառնա»:

 

  • Կիսվել: