երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Էրդողանը հայտարարել է, որ Աֆրիկայի նկատմամբ Թուրքիայի մոտեցումը հիմնված է փոխադարձ շահերի վրա

Էրդողանը հայտարարել է, որ Աֆրիկայի նկատմամբ Թուրքիայի մոտեցումը հիմնված է փոխադարձ շահերի վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի մոտեցումը Աֆրիկայի նկատմամբ կշարունակվի հիմնված լինել փոխադարձ շահերի վրա: Հետևաբար Թուրքիայի ու Ռուանդայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը կշարունակվեն, գրում է ermenihaber.am-ը:  

Էրդողանն այս մասին հայտարարել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ Համաշխարհային Կառավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ռուանդա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

 

  • Կիսվել: