երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Էրդողանի և Ասադի հանդիպման վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել

Էրդողանի և Ասադի հանդիպման վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի միջև 11 տարվա ընթացքում առաջին հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։Դրա վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, մինչև գագաթաժողովը բանակցություններ են սպասվում հատուկ ծառայությունների, պաշտպանության և ԱԳՆ ղեկավարների մակարդակով, լրագրողներին հայտնել է Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախ երկու երկրների հետախուզական ծառայությունները կպատրաստեն դոսյե բանակցությունների համար, ապա հանդիպում կկայանա պաշտպանության և արտաքին գործերի նախարարության ղեկավարների մակարդակով, որից հետո կարող է տեղի ունենալ նախագահների հանդիպումը։ 

Էրդողան-Ասադ հանդիպման ժամանակացույցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել»,- ասել է Չելիքը:

  • Կիսվել: