երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում․ Էրդողան

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում․ Էրդողան

Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադբեջանի, այնպես էլ մեր հարցն է։ Այս մասին Բաքու կատարած այցի շրջանակներում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեր ամենամեծ ցանկությունն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում», - հայտարարել է նա և շեշտել, որ կշարունակեն աջակցել Ադրբեջանին «այս արդար պայքարում»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ, շնորհակալություն հայտնելով Թուրքիային շարունակական աջակցության համար, նշել է, որ «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման հիմնական խոչընդոտն է և որ Հայաստանի ղեկավարության ծայրահեղ հակասական հայտարարությունները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին, հավելելով, թե «հակամարտությունը պետք է լուծվի իրենց տարածքային ամբողջականության, երկրի ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության շրջանակներում»:

 

  • Կիսվել: