երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Երբ կանցկացվի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը․ մանրամասներ

Երբ կանցկացվի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը․ մանրամասներ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով անցկացնել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հաղթանակի օրվա հետ ծրագրված է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը տեղի կունենա նախօրեին», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ում է Կրեմլը հրավիրելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։

Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել էր, որ համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Մոսկվայում։

  • Կիսվել: