կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ-ը 2022-ի փետրվարի 24-ից ի վեր ավելի քան 130 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային. Միշել

ԵՄ-ը 2022-ի փետրվարի 24-ից ի վեր ավելի քան 130 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային. Միշել

Եվրամիությունը 2022 թվականի փետրվարի 24-ից ավելի քան 130 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսեյ Սոբոլևը հայտնել էր, որ Կիևը նախատեսում է 2024 թվականին ստանալ 18 միլիարդ եվրո, որը 50 միլիարդ եվրո արժողությամբ նոր քառամյա ծրագրի մի մաս է։

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ 27 երկրների ղեկավարները որոշում են ընդունել համայնքի բյուջեից 4 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսական աջակցության համար հատկացնել 50 մլրդ եվրո:

 

  • Կիսվել: