ԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները
Եվրամիությունը հունիսի 15-ին սկսել է բանակցությունները միավորմանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացի հիմնական ասպեկտների շուրջ, հայտնում են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ԵՄ բոլոր երկրները համաձայնել են սկսել Կիևի և Քիշնևի հետ բանակցությունների առաջին փուլը։
«Մենք տեսնում ենք, թե որքան ծանր աշխատանք են կատարել այդ երկրները, և մենք պարգևատրում ենք նրանց դրա համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացման արարողությունը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում՝ ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում։



