երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԵՄ-ն և Ուկրաինան կարող են համաձայնագիր ստորագրել ընդհանուր օդային տարածքի մասին. Bloomberg

ԵՄ-ն և Ուկրաինան կարող են համաձայնագիր ստորագրել ընդհանուր օդային տարածքի մասին. Bloomberg

Եվրամիության և Ուկրաինայի ղեկավարները հոկտեմբերի 12-ին Կիևում անցկացվելիք գագաթնաժողովում մտադիր են համաձայնագիր ստորագրել ընդհանուր օդային տարածքի մասին:

Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր ձեռքի տակ եղած նախագիծը։ Գործակալության տեղեկությունների համաձայն՝ կողմերը ավիացիոն համաձայնագրի ստորագրման բանակցությունները սկսել են դեռևս 2013 թ.:

ԵՄ-ի և Ուկրաինայի ղեկավարները Կիևում նաև համաձայնագիր կստորագրեն ուկրաինական գազի և էլեկտրաէներգիայի շուկաների բարեփոխումներն արագացնելու և երկրի տնտեսությունը Եվրամիությանն ինտեգրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Ըստ փաստաթղթի՝ կողմերը պետք է միասին աշխատեն երրորդ կողմերի դեմ, որոնք «գազն օգտագործում են որպես ճնշման գործիք»։

Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ Եվրամիության և Ուկրաինայի ղեկավարները կքննարկեն ռուսական գազի մատակարարումները, հնարավոր ռազմաուսումնական առաքելությունը, Մինսկի համաձայնագրերը, ասոցացման համաձայնագիրն ու դրա շրջանակում բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարը:

  • Կիսվել: