շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵՄ դեսպանը Վրաստանի արդարադատության նախարարին է հանձնել Սաակաշվիլիի վերաբերյալ ԵՄ անդամ 27 երկրի դեմարշը

ԵՄ դեսպանը Վրաստանի արդարադատության նախարարին է հանձնել Սաակաշվիլիի վերաբերյալ ԵՄ անդամ 27 երկրի դեմարշը

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ԵՄ անդամ 27 պետությունների անունից Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին դեմարշ (պաշտոնական հաղորդագրություն) է փոխանցել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խնդրով:

Ըստ հաղորդագրության՝ Հերչինսկուն ուղեկցել է Շվեդիայի դեսպանը: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին:

«Մեզ շատ անհանգստացնում են երրորդ նախագահի առողջության վատթարացման մասին տեղեկությունները: Շատ կարևոր է, որ դա համաձայնեցված է ԵՄ անդամ 27 երկրների հետ, որոնք Բրյուսելում իրենց համաձայնությունն են տվել այս հաղորդագրությանը», — ասել է Հերչինսկին:

Հերչինսկին հայտնել է, որ շատ բաց և անկեղծ զրույց են ունեցել Բրեգաձեի հետ:

Նրան ներկայացվել է ԵՄ-ի դիրքորոշումը, արդարադատության նախարարն էլ իր հերթին տեղեկացրել է այն աշխատանքների մասին, որոնք կատարվում են Սաակաշվիլիի իրավունքների պահպանման համար:

  • Կիսվել: