երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵՄ դեսպանները քննարկել են Վրաստանի համար «ազատ վիզայի ռեժիմի» կասեցման հարցը

ԵՄ դեսպանները քննարկել են Վրաստանի համար «ազատ վիզայի ռեժիմի» կասեցման հարցը

ԵՄ անդամ երկրների դեսպանները մայիսի 8 - ին Բրյուսելում հերթական անգամ քննարկել են իրավիճակը Վրաստանում և, ի թիվս այլ բաների, հնարավոր միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել «օտարերկրյա գործակալների մասին օրենքի՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հաստատման դեպքում:

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվյակի տեղեկություններով քննարկվել է նաև ազատ վիզային տեժիմի կասեցման հարցը։ «Վիզային ռեժիմի ազատականացման կասեցումը չի կարելի բացառել»,«բոլոր միջոցները դիտարկվում են»,- գրել է «Ազատության» խմբագիրը։ 

Հիշեցնենք, որ ԵՄ-ն 2017 թվականի ապրիլից Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտի առանց վիզային ռեժիմի այցելություններ էր սահմանվել։

  • Կիսվել: