շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ դեսպանը հույս է հայտնել, որ Վրաստանն արագ կանցնի ԵՄ-ին անդամակցության գործընթացի հաջորդ փուլ

ԵՄ դեսպանը հույս է հայտնել, որ Վրաստանն արագ կանցնի ԵՄ-ին անդամակցության գործընթացի հաջորդ փուլ

Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն, երբ երկիրն առաջընթաց գրանցի դրա համար անհրաժեշտ ինը պայմանների կատարման հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

«Եվրահանձնաժողովը սահմանեց ինը քայլ և դա 27 անդամների հետ համաձայնեցրեց դեկտեմբերյան պատմական գագաթնաժողովում, որտեղ Վրաստանին տրամադրվեց թեկնածուի կարգավիճակ: Այժմ մենք պետք է առաջ շարժվենք... Սա միայն քրտնաջան աշխատանքի սկիզբն է դեպի Եվրամիություն Վրաստանի անդամակցության ճանապարհին: Հուսով ենք, որ աշխատանքը կարագացվի, որ տեղի կունենա Վրաստանի ներառական, կառուցողական գնահատում։ Եվ ես հուսով եմ, որ մենք արագ կանցնենք հաջորդ փուլ, մասնավորապես՝ անդամակցության բանակցությունների մեկնարկին», - Հերչինսկիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

2023 թ․ դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովում որոշում ընդունվեց Վրաստանին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու համար Վրաստանը պետք է շարունակի կատարել տասներկու կետերից ևս ինը, այդ թվում՝ բարեփոխումներ օրենքի գերակայության, մարդու իրավունքների ոլորտներում, ԶԼՄ-ների ազատությունը։

  • Կիսվել: