հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵՄ դեսպանները մեկ տարով երկարաձգել են Ուկրաինայից ապրանքների մաքսատուրքերի չեղարկումը

ԵՄ դեսպանները մեկ տարով երկարաձգել են Ուկրաինայից ապրանքների մաքսատուրքերի չեղարկումը

Եվրամիության անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչներն այսօր համաձայնության են եկել մեկ տարով երկարաձգելու Ուկրաինայից ապրանքների արտահանման մաքսատուրքերի չեղարկումը։ Այդ մասին Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։

 

 

 «ԵՄ դեսպանները հենց նոր հաստատեցին որոշումը, որը երկարաձգում է դեպի ԵՄ ուկրաինական արտահանման բոլոր մաքսատուրքերի, քվոտաների և առևտրի պաշտպանության միջոցների դադարեցումը: Դա կօգնի Ուկրաինային պահպանել ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունների կայունությունը և իր տնտեսությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի դադարեցումը դժգոհություն է առաջացրել եվրոպական մի շարք երկրների ֆերմերների շրջանում: Ուկրաինայի հարևան եվրոպական երկրները հայտարարել են, որ իրենց ներքին գյուղատնտեսական շուկաներում ուկրաինական ապրանքների պատճառով ապակայունացում է տեղի ունեցել: Լեհաստանի կառավարությունը որոշում էր ընդունել մինչև հունիսի 30-ն արգելել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը: Նման որոշում էր ընդունել նաև Հունգարիան: Այս խնդիրը լուծելու համար Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նամակներ է ուղարկել Լեհաստանին, Բուլղարիային, Ռումինիային, Սլովակիային և Հունգարիային՝ խնդրի լուծման առաջարկներ ներկայացնելով: Մասնավորապես, Եվրահանձնաժողովը որոշել է լրացուցիչ 100 մլն եվրո հատկացնել վնասներ կրած ֆերմերներին: 

  • Կիսվել: