հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵԱՏՄ-ն արտաքին աշխարհից չի մեկուսանում․ Բելառուսի նախագահ

ԵԱՏՄ-ն արտաքին աշխարհից չի մեկուսանում․ Բելառուսի նախագահ

ԵԱՏՄ-ն արտաքին աշխարհից չի մեկուսանում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БЕЛТА-ն։

«Մեր ինտեգրացիոն ասոցիացիան բաց է առաջատար տնտեսությունների հետ փոխշահավետ և հավասար համագործակցության համար: Մենք արտաքին աշխարհից չենք մեկուսանում, որքան էլ ինչ-որ մեկը դա ցանկանա»,- ասաց նա։

Լուկաշենկոն ընդգծել է, որ ԵԱՏՄ գործընկերները երկխոսություն են կառուցում հավասարության և շահերի հարգման պայմանների շուրջ։ «Վերջին օրինակն Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումն է։ Այսօր դա Մերձավոր Արևելքի ամենամեծ տնտեսությունն է՝ Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի հետ հարավային առևտրային ուղու առանցքային տարրը»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: