հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականի մարզչական անձնակազմն աշխատանքից հեռացվել է

Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականի մարզչական անձնակազմն աշխատանքից հեռացվել է

Տոկիոյի Օլիմպիական խաղերում անհաջող ելույթ ունենալու պատճառով Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիան աշխատանքից ազատել է այս մարզաձևի ազգային հավաքականի մարզչական անձնակազմին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Աշխատանքից ազատվել են ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուսլան Մաշուրենկոն, ինչպես նաև նրա օգնականներ Էլխան Մամեդովը, Նազիմ Հուսեյնովը և Մեհման Ազիզովը:

«Ձյուդոյի ազգային հավաքականի անհաջող ելույթների պատճառով ամբողջ մարզչական անձնակազմն ազատվել է աշխատանքից: Ավագ մարզիչ, ուկրաինացի Ռուսլան Մաշուրենկոն և նրա բոլոր օգնականներն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից», - ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:

  • Կիսվել: