երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Դարի գործարքը». Թրամփը առաջարկել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը կարգավորել երկու պետության ստեղծմամբ

«Դարի գործարքը». Թրամփը առաջարկել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը կարգավորել երկու պետության ստեղծմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է «դարի գործարքը» պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ. խոսքը երկու պետության ստեղծման մասին է, տեղեկացնում է CNN-ը:

Թրամփի առաջարկած ծրագրով արաբական պետության մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը: Թրամփի խոսքով՝ այս ծրագիրը «մեծ քայլ է դեպի խաղաղություն և պատմական հնարավորություն պաղեստինցիների համար»:

ԱՄՆ նախագահն ասել է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն համաձայնել է այդ գործարքի պայմաններին: «Այսօր Իսրայելը մեծ քայլ է անում դեպի խաղաղություն»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ խոսել է իսրայելցի ղեկավարների հետ և հայտնել, որ իր տեսլականը ներկայացնում է երկկողմ շահավետ գործարք, որը կարգավորում է Պաղեստինյան պետականության և Իսրայելի անվտանգության հարցերը:

Նշվում է նաև, որ Իսրայելը պետք է համաձայնի նաև 4 տարով սառեցնել պաղեստինյան հողատարածքներում բնակավայրերի կառուցման աշխատանքները:

Ըստ Թրամփի՝ Երուսաղեմը կմնա Իսրայելի անբաժան մայրաքաղաքը:

  • Կիսվել: