Դանիայում կրկին Ղուրան են այրել
Դանիայի մայրաքաղաքում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ այրել են մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը:
Նախորդ երկու դեպքերից մեկը եղել էր հուլիսի 24-ին՝ Կոպեհնագենում Իրաքի դեսպանատան մոտ, երկրորդը՝ հուլիսի 25-ին՝ Եգիպտոսի դեսպանատան մոտ, իսկ երրորդն էլ այսօր. դանիացի աջ ծայրահեղականները Սուրբ Գիրքը պղծել են Պակիստանի դեսպանատան մոտ:
Այս ակցիան մեկնաբանել է Իրաքի ԱԳՆ-ն՝ նշելով, որ նման գործողությունները թույլ են տալիս ծայրահեղականությանն ու ատելությանը՝ վտանգել համայնքների խաղաղ գոյակցությունը։
Հուլիսի 31-ին Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) Իրանի և Իրաքի առաջարկությամբ արտահերթ ժողով է գումարելու, որում առաջնահերթ քննարկվելու են Շվեդիայում և Դանիայում Ղուրանն այրելու դեպքերը։