Թրամփը Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարների հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարների հետ ստորագրել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը։
խոսելով Գրենլանդիայի շուրջ կնքված համաձայնագրի մասին՝ Թրամփը, մասնավորապես, ասել է.
«Մենք անհապաղ կսկսենք Գրենլանդիայի համապատասխան հատվածներում զգալի ռազմական ներկայություն ստեղծելու գործընթացը․ կառուցելու ենք երկու խոշորագույն ռազմակայան»։
Իր հերթին Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, դիմելով Թամփին, նշել է. «Այս համաձայնագիրը ճանաչում է ԱՄՆ-ի պատմական և շարունակական ներդրումը Գրենլանդիայի անվտանգության և պաշտպանության գործում»:
Տեսանյութը՝ այստեղ:



