ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Դանիան պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ի հետ քննարկելու Արկտիկայում շահերի հարցը

Դանիան պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ի հետ քննարկելու Արկտիկայում շահերի հարցը

Կոպենհագենը պատրաստ է Գրենլանդիայի հետ սերտ համագործակցությամբ երկխոսություն վարել Վաշինգտոնի հետ, քանի որ ընդունում է, որ Միացյալ Նահանգները Արկտիկան կարևոր է համարում իր անվտանգության համար, և ամերիկացիներն անհանգստության կոնկրետ պատճառներ ունեն: Այս մասին հայտարարել է Դանիայի արտգործնախարար Լարս Ռասմուսենը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել Գրենլանդիան ներառել Միացյալ Նահանգների կազմում, քանի որ դա կհամապատասխանի Վաշինգտոնի ազգային շահերին։ Կղզու իշխանություններն իրենց հերթին նշել են, որ ապագայում ձգտում են անկախանալ Կոպենհագենից, բայց ոչ նրա համար, որ մտնեն ԱՄՆ-ի կազմի մեջ։

Նշենք, որ Գրենլանդիայում արդեն կա ամերիկյան ռազմաբազա։ Կղզին համարվում է Արկտիկայի անվտանգության ապահովման կենտրոնական օղակ, տարածաշրջանի ջրերով ծովային ուղիների մեկնարկային կետ և տարածք, որտեղ գտնվում են հազվագյուտ մետաղներ և այլ ռեսուրսներ:

  • Կիսվել: