շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Դադարեցնում ենք Կանադայի հետ առևտրային բոլոր բանակցությունները. Թրամփ

Դադարեցնում ենք Կանադայի հետ առևտրային բոլոր բանակցությունները. Թրամփ

Մեզ հենց նոր տեղեկացրին, որ Կանադան, որի հետ շատ դժվար է առևտուր անել, այդ թվում՝ այն փաստը, որ նրանք տարիներ շարունակ մեր ֆերմերներից մինչև 400 տոկոս մաքսատուրք են գանձում կաթնամթերքի նկատմամբ, հենց նոր հայտարարեց մեր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ թվային ծառայությունների հարկ սահմանելու մասին, ինչը մեր երկրի դեմ բացահայտ հարձակում է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք ակնհայտորեն կրկնօրինակում են Եվրոպական Միությանը, որը նույնն է արել և այժմ նույնպես քննարկում է այն մեզ հետ»։

Այս կոպիտ հարկի հիման վրա սույնով դադարեցնում ենք Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները, որոնք ուժի մեջ են մտնում անմիջապես։ Մենք Կանադային կտեղեկացնենք այն սակագնի մասին, որը նրանք կվճարեն Միացյալ Նահանգների հետ գործարքներ կնքելու համար՝ առաջիկա յոթ օրվա ընթացքում»,-հայտնել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: