երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Covid-19-ով վարակվածների 10 տոսկոսը բուժաշխատողներ են. ԱՀԿ

Covid-19-ով վարակվածների 10 տոսկոսը բուժաշխատողներ են. ԱՀԿ

Կովիդ 19 հիվանդությամբ վարակված անձանց տասը տոկոսը կազմում են առողջապահության բնագավառի աշխատակիցները, հայտնել է Առողջապահության համաշխարհային գործակալությունը, գրում է Amerikayidzayn.com-ը:

Կազմակերպության տարածքային կառավարման հարցերով տնօրեն Հանս Քլուգեն սա շատ մտահոգիչ հանգամանք է համարում բոլորի համար:
 
«Երեկվա տվյալներով, Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներից 6,200-ը բուժաշխատողներ են, ինչը նշանակում է, որ մենք պետք է դիմենք խիզախ այս անձանք մեր բոլոր հնարավորություններով պաշտպանելու քայլերի», - ասել է նա:
 
Նրա խոսքերով, կովիդ 19-ի տարածման արագությունը հատկապես մեծ է չորսից հինգ երկրներում: Այդ երկրներն են Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան ու Շվեյցարիան:
 
Դա նշանակում է, որ աշխարհում հիվանդության յուրաքանչյուր տասը դեպքից մոտավորապես վեցը կապված են այս տարածաշրջանի հետ:
 
Սակայն, չնայած Իտալիայում հիվանդության հետ կապված լուրջ խնդրին, այստեղ նկատվում են հուսադրիչ նշաններ: Այստեղ դանաղել է հիվանդության տարածման արագությունը: «Սակայն դեռ վաղ է ենթադրելու համար, որ Իտալիայում հիվանդությունը նահանջում », - ասել է նա:
 
Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսի համաճարակի արդյունքում աշխարհում այսօր կա մոտ կես միլիոն վարակակիր: Մինչ այժմ մահացել է 22 հազար մարդ:

  • Կիսվել: