շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չինաստանը հայտնել է, որ չի հրաժարվի ուկրաինական հարցում ՌԴ-ին աջակցելուց՝ չնայած ԱՄՆ ճնշմանը

Չինաստանը հայտնել է, որ չի հրաժարվի ուկրաինական հարցում ՌԴ-ին աջակցելուց՝ չնայած ԱՄՆ ճնշմանը

Չինաստանի իշխանությունները չեն հրաժարվի ուկրաինական հարցում Ռուսաստանին աջակցելուց՝ չնայած ԱՄՆ ճնշմանը, և որ ԵՄ-ի հետ Պեկինի պաշտպանական համագործակցությունը հայտնվել է սպառնալիքի տակ։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ԱՄՆ-ն և արևմտյան մյուս երկրները փորձում են մեկուսացնել Ռուսաստանին: Չինաստանը դա հասկանում է և փորձում վճռական աջակցություն ցուցաբերել Մոսկվային։ «Որպես աշխարհի երկու կարևորագույն և առանցքային ուժեր՝ մենք պետք է վճռականորեն պատասխանենք գլոբալ մարտահրավերներին»,- ընդգծել է պաշտոնյան:

Չինաստանի պաշտպանության նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանից ստացվող աջակցության համար:

«Մենք զգում ենք ռուսական կողմից ուժեղ աջակցություն Թայվանի և մեր հիմնական շահերին առնչվող այլ հարցերի վերաբերյալ»,- նշել է Չինաստանի ՊՆ ղեկավարը:

  • Կիսվել: