երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չինաստանը չի բացառում ռազմական միջոցների գործադրումը․ ԱՄՆ-ի դեմ ուժեղ հակաքայլեր կլինեն

Չինաստանը չի բացառում ռազմական միջոցների գործադրումը․ ԱՄՆ-ի դեմ ուժեղ հակաքայլեր կլինեն

Չինաստանի ԱԳՆ զինաթափման հարցերով դեպարտամենտի ղեկավար Ֆու Ցոնգը  հայտարարել է, որ Չինաստանը կանի հնարավոր ամենը՝ Թայվանի հետ խաղաղ ճանապարհով վերամիավորվելու համար, սակայն չի բացառում ռազմական միջոցների գործադրումը անջատողական տրամադրություններին վերջ տալու համար:

Նա ընդգծել է․«Միջուկային զենքի կիրառման հետ կապված իրավիճակի կարգավորման հեռանկարներ չկան։ Կոնկրետ այս դեպքում ես չեմ կարծում, թե միջուկային զենքն օրակարգում է։ Թե ինչպիսի հակաքայլեր կձեռնարկի Չինաստանը, պետք է սպասենք: Վստահ եղեք՝ ԱՄՆ-ի դեմ ուժեղ հակաքայլեր կլինեն»։

Միաժամանակ Ֆու Ցոնգը մեղադրել է Վաշինգտոնին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցի համար, նշելով, ար դա վատ միջադեպ է: Թայվանի հարցը կենսական կարևորություն ունի Չինաստանի համար, քանի որ այն ներառում է իր մեջ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այն փաստը, որ, դիվանագետի խոսքով, Փելոսին ներթափանցել է Թայվան, Չինաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոտնահարելու նոր օրինակ է»։

 

  • Կիսվել: