երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Չինաստանի հարավ-արեւմուտքում սողանքը ծածկել է ավելի քան 40 մարդու

Չինաստանի հարավ-արեւմուտքում սողանքը ծածկել է ավելի քան 40 մարդու

Սողանքը ծածկել է տները Չինաստանի հարավարեւմտյան Յուննան նահանգի գյուղական բնակավայրում, սողանքի տակ է մնացել 44 մարդ։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Նրա տվյալներով՝ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով ժամը 05.51-ին։

Իշխանությունները մոբիլիզացրել են ավելի քան 40 միավոր հատուկ տեխնիկա եւ ավելի քան 200 մարդ՝ կորածներին գտնելու համար։

  • Կիսվել: