չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Ռաֆահում պայթյունի հետևանքով ութ զինվորի զոհվելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Ռաֆահում պայթյունի հետևանքով ութ զինվորի զոհվելու մասին

Գազայի հարավում գտնվող Ռաֆահում այսօր առավոտյան պայթյունի հետևանքով ութ իսրայելցի զինվոր է զոհվել: Այս մասին հայտնել է իսրայելական բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, տեղեկացնում է Times of Israel-ը:

Նշվում է, որ, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի նախնական հետաքննության, ողջ անձնակազմը մահացել է Namer զրահապատ մարտական ​​ինժեներական մեքենայի՝ CEV-ի ներսում։

՛՛Զինվորները շարասյունով ճանապարհորդում էին տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ի սահմաններում՝ հետևելով ՀԱՄԱՍ-ի դեմ գիշերային հարձակմանը Ռաֆահի հյուսիսարևմտյան Թել Սուլթան թաղամասում, որի ընթացքում 401-րդ զրահապատ բրիգադը սպանել է մոտ 50 զինյալի՛՛,-ասված է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ շարասյունը շարժվում էր բանակի կողմից գրավված շենքերի ուղղությամբ, որպեսզի գիշերվա գործողությունից հետո զորքերը հանգստանան։ CEV-ը շարասյան հինգերորդ կամ վեցերորդ մեքենան էր, և ինչ-որ պահի այն պայթեց:

Դեռ հայտնի չէ՝ պայթյունը եղել է նախապես տեղադրված ռումբի հետևանք, թե ՀԱՄԱՍ-ի զինյալները պայթուցիկներով մոտեցել են մարտական ​​մեքենային։

 

  • Կիսվել: