ՑԱԽԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավին
Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում՝ Նաբաթիայի շրջանում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հարվածները պատասխան են նախօրեին երեկոյան իսրայելցի զինծառայողների վրա «Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարքերի հարձակմանը:
Իսրայելի բանակից հայտարարել են, որ խոցված թիրախների թվում են եղել այն օբյեկտները, որոնք օգտագործվել են զենք պահելու համար, որը «Հըզբոլլահը» մտադիր էր կիրառել իսրայելցի զինվորականների և քաղաքացիական անձանց վրա հարձակվելու համար:
Լիբանանյան կողմից հայտնել են, որ իսրայելական հարվածի հետևանքով կա մեկ զոհ:



