Բումերանգի էֆեկտ կլինի. Զախարովան խոսել ՌԴ-ի պատասխան գործողությունների մասին
Մոսկվան Արևմուտքի պատժամիջոցների դեռ ոչ բոլոր պատասխան միջոցներն է մշակել։ Այս մասին Ռոսիա 24-ի եթերում ասել էռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բումերանգի էֆեկտ կլինի՝ նրանք կհարվածեն ու արդեն հարվածում են իրենց սեփական երկրներին ոչ միայն մեր հակամիջոցների տեսքով, որոնցից շատերը դեռ չեն մշակվել, այլ պարզապես այն պատճառով, որ աշխարհը փոխկապակցված է։ Տնտեսությունը գլոբալիզացված է, և մեր համատեղ տնտեսական, ֆինանսական գործունեությունը չի կարող չտուժել, եթե աշխարհի մի հատվածին վայրի հարված է հասցվում աշխարհի մյուս մասերից՛՛։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ իր երկիրը դեռ պատասխան միջոցներ չի սահմանել։
Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքը ոչնչացնում է գոյություն ունեցող բոլոր միջազգային իրավական հիմքերը։
Զախարովան անդրադարձել է նաև ֆեյքերին, որոնք կապված են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ: Նա նշել է, որ սուտ տեղեկատվության հոսքի ստեղծմանը մասնակցում է ՆԱՏՕ-ն։
՛՛Ֆեյքերի հսկայական հոսք է: Հիմա այդ ամենը լցնում ու լցնում են մեր տեղեկատվական տարածք։ Ավելին, ուզում եմ ասել, որ դրա հետևում կանգնած են իրական հատուկ ծառայություններ։ Հսկայական դիմակայություն է, որն անշուշտ ղեկավարում են Բրյուսելից։ Գործարկվել է ՆԱՏՕ–ի ենթակառուցվածքը՛՛,-ասել է Զախարովան: