Ռուս գործարարներն ուզում են Արմանիսում նոր տարածքներ ուսումնասիրել. ի՞նչ ռիսկեր են տեսնում փորձագետները. Hetq.am
«Սագամար» ՓԲԸ-ն 2026 - 2029թթ. -ին ցանկանում է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերում: Այս մասին գրում է Հետք-ը։
«Սագամար» ՓԲԸ-ն, հիշեցնենք, ընդերքօգտագործման իրավունք ունի Արմանիսի ոսկի-բազմամետաղների հանքավայրի համար, սակայն արդեն 10 տարի է` չի շահագործում հանքավայրը:
Ընկերության բաժնետերերը երկու ռուս գործարարներ են` Դմիտրի Կորժևը` 29,66% և Դմիտրի Տրոիցկին` 70,34% մասնաբաժիններով:
Արմանիսի հանքային դաշտը գտնվում է Ստեփանավան քաղաքից 1.6 կմ արևելք, Արմանիս և Ուրասար բնակավայրերից հարավ: «Սագամար» ՓԲԸ-ն երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցում է Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերը: Հայցվող տեղամասերը ներառված են Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերի վարչական սահմաններում, զբաղեցնում են համապատասխանաբար 894.98 հա և 549.84 հա մակերեսներ:
Հյուսիսարևմտյան թևի (Ուրասարի կողմ) տեղամասը գտնվում է Արմանիսի ոսկու հանքավայրի բացահանքից և հարստացուցիչ ֆաբրիկայից արևմուտք՝ ձգվելով դեպի Ուրասար բնակավայրի վարչական տարածք։
Հարավարևելյան թևի (Արմանիսի կողմ) տեղամասը գտնվում է բաց հանքից անմիջապես հարավ-արևելք՝ Արմանիս գյուղի հարավային մատույցներում։
Տեղամասում շենքեր և շինություններ չեն կառուցվելու: Օգտագործվելու են Արմանիսի հանքավայրի ռեսուրսները:
Նախագծում նշվում է, որ հայցվող տարածքները գյուղատնտեսական նշանակության հողեր են (արոտավայրեր և խոտհարքեր): Տեղանքի հողային ֆոնդի և լանդշաֆտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դասական առումով խիտ անտառներ այդ տեղամասում չկան, սակայն կան «անտառային հողեր» կատեգորիային մոտ տարածքներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։



